ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվելուց անմիջապես հետո միացավ ցուցարարներին։ Նրանք Տիգրան Մեծի փողոցով հասան Հանրապետության հրապարակ։
«Առաջարկում եմ դադար վերցնել և բոլոր հարցերին պատասխան տալ այսօր երեկոյան», — ասաց Փաշինյանը` ի պատասխան լրագրողների բազմաթիվ հարցերին։
Նա նաև հաստատեց, որ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը գնացել է ձերբակալվածների պահման վայր` Նիկոլի մոտ։ Այսօր երեկոյան` հանրահավաքի ժամանակ, պարզ կլինի, թե ինչի մասին են նրանք խոսել, և ինչ են որոշել կողմերը։
Ցուցարարներն իրենց հերթին դիմավորեցին Փաշինյանին, յուրաքանչյուր քայլափոխի պատգամավորին գրկում են, համբուրում, վանկարկում «Նիկո՜լ»:
Արդեն Հանրապետության հրապարակում Փաշինյանը նշեց, որ այսօր երեկոյան` 18։30–ին, հանրահավաք կանցկացվի Հանրապետության հրապարակում։