Կարեն Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կարևոր հայտարարություն արեց

Կարեն Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ հայտարարություն արեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik.ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այսօր դիմելու է ՀՀ գլխավոր դատախազին` ՀՀ ԱԺ ձերբակալված պատգամավորներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար։

Պաշտպանության նախարարը պարզաբանել է` երբ բանակը կխառնվի ստեղծված իրավիճակին

«Ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի հետ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծում գտնենք»,- ասաց Կարեն Կարապետյանը։

Փոխվարչապետը հույս հայտնեց, որ վաղը` ապրիլի 24-ին, Հայաստանը կկարողանա աշխարհին ցույց տալ իր միասնականությունը։

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 22-ին, բերման էին ենթարկվել ու ձերբակալվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը։ ԱԺ պատգամավորներին այդ կարգավիճակում պահելու առավելագույն ժամկետը 72 ժամ է, որից հետո նրանք կա՛մ պետք է ազատ արձակվեն, կա՛մ կալանավորվեն։ Իսկ կալանքի համար ՀՀ գլխավոր դատախազը պետք է միջնորդություն ներկայացնի ԱԺ, և ձայների մեծամասնությամբ պատգամավորներին զրկեն անձեռնմխելիությունից։ Նման ընթացակարգ են նախատեսում ՀՀ Սահմանադրությունն ու ԱԺ Կանոնակարգ օրենքը։