Իրանի ԿԲ–ն արգելել է բանկերին կրիպտոարժույթ օգտագործել

Իրանի ԿԲ–ն հայտնել է, որ արգելում է բանկերին բիթքոիններ և այլ թվային արժույթ օգտագործել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Իրանի գլխավոր բանկը հայտարարել է, որ արգելում է կրիպտոարժույթներով, այդ թվում բիթքոիններով որևէ գործողություն իրականացնել։

«ների և այլ էլեկտրոնային արժույթների օգտագործումը դրամային բոլոր կենտրոններում և երկրի ֆինանսական հաստատություններում արգելված է», – գրված է Իրանի ԿԲ–ի կայքում հրապարակած հայտարարության մեջ։

Նյու Յորքի բիթքոինային գործարարը գործընկերներ է փնտրում Երևանում

Իրանում կրիպտոարժույթների արգելքի մասին որոշում էր կայացվել 2017 թվականի վերջին, սակայն կարգադրությունը հրապարակվել է անցած երեկոյան։ Մտահոգությունը գալիս է նրանից, որ կրիպտոարժույթը կարող է օգտագործված լինել «փող լվանալու և ահաբեկչներին ֆինանսական ապահովման» նպատակով, գրված է հաղորդագրության մեջ։

Արգելքն իրականացվել է ազգային արժույթի` իրանական ռիալի, փոխարժեքի տատանման ֆոնին։ Հայտնում են, որ բնակիչներից ոմանք «խաղում» էին տոկենի և ֆիատի միջև փոխարժեքի տարբերության վրա։ Այժմ նրանք այդ անել չեն կարողանա։ Կրիպտոարժույթի գործողությունների սահմանափակում ավելի վաղ տեղի էր ունեցել նաև Չինաստանում։