Ձեր ցավը տանեմ. Նիկոլ Փաշինյանը դիմեց հրապարակում հավաքված քաղաքացիներին

Երևանում կկայանա արտակարգ հանրահավաք։ Նիկոլ Փաշինյանը 2 ժամով լքեց հարթակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Այսօր, 18։30-ին Երևանի Հանրապետության հրապարակում կկայանա արտակարգ հանրահավաք։ Այս մասին հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` միաժամանակ ազդարարելով շարժման վերջնական հաղթանակը։

Նիկոլ Փաշինյանն ու մյուսներն ազատության մեջ են. տեսանյութ

«24 ժամվա մեջ եղել եմ կատարյալ մեկուսացման մեջ։ Ես խնդրում եմ ինձ հնարավորություն տալ 2 ժամով մեկուսանամ, հասկանամ իրավիճակը, լուծեմ մեր մյուս ընկերների ազատման հարցը»,– հայտարարեց Փաշինյանը։

Ձերբակալվածների պահման վայրից ազատ արձակված ու ցուցարարներին միացած Նիկոլ Փաշինյանին ուղեկցող երթը Էրեբունի համայնքից հասավ Հանրապետության հրապարակ։ Ճանապարհին նրան միացավ նաև կինը` լրագրող Աննա Հակոբյանն ու գրկախառնվելով ողջունեց ամուսնուն։