Ոստիկանությունը պատրաստ է ապահովել ուսանողական երթի ընթացքը

ՀՀ ոստիկանությունն ուսանողներին հորդորում է չփակել փողոցներն ու անհնազանդություն չդրսևորել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը հույս ունի, որ երիտասարդների երթը երթևեկությունը չի փակի և պատրաստ է ապահովել դրա բնականոն ընթացքը։

Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարը պարզաբանել է` երբ բանակը կխառնվի ստեղծված իրավիճակին

«Այս պահին Երևան քաղաքում ընթանում են հավաքներ, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են,– ասված է ոստիկանության հայտարարության մեջ,– ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը ապահովել հավաքի բնականոն ընթացքը և դրան համապատասխան երթևեկության կազմակերպումը»:

Ոստիկանությունն ակնկալում է, որ երիտասարդների կողմից կստանա անհրաժեշտ փոխըմբռնում, երիտասարդները կինքնակազմակերպվեն, դիտավորությամբ երթևեկությունը չեն փակի և ոստիկանության ծառայողներին բացահայտ անհնազանդություն չեն դրսևորի։