Ոստիկանությունն աջակցելու է խաղաղ հավաքներին. հերթական հայտարարությունը

Ոստիկանությունը խնդրում է դրսևորել փոխադարձ հարգանք, զսպվածություն, հանդուրժողականություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputik. Ոստիկանությունն աջակցել ու աջակցելու է խաղաղ և բնականոն ընթացքով իրականացնող բոլոր հավաքներին։ Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Համընդհանուր հավաքի պատճառով Երևան քաղաքում երթևեկությունը և մարդկանց տեղաշարժը խիստ ծանրաբեռնված է:

Ոստիկանությունը խնդրում է դրսևորել փոխադարձ հարգանք, զսպվածություն, հանդուրժողականություն, չվնասել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, ավելորդ հուզականությամբ չհակադրվել ոստիկանությանը և չխոչընդոտել վերջինիս կողմից իր վրա դրված խնդիրների կատարմանը։