Կգա՞ն արդյոք ռուսները Հայաստան մայիսյան տոներին. տուրօպերատորների մեկնաբանությունները

Զբոսաշրջային ծրագրերը փոփոխվում են ըստ քաղաքում տիրող իրավիճակի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնում է, որ ռուս զբոսաշրջիկիների սպասարկումը Հայաստանում ընթանում է ըստ ծրագրի:

Երևանի ծրագրերը փոփոխվում են՝ հաշվի առնելով մայրաքաղաքի իրավիճակը: Նշվում է, որ ապրիլի 13-ից Երևանում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված ցույցեր էին ընթանում: Երկրում հայտնել են «թավշյա հեղափոխության» իրականացման մասին:

Բողոքի ակցիաները կնվազեցնեն զբոսաշրջային հոսքը. զբոսավարները մտահոգված են

«Վեստնիկ ԱՏՈՐ»-ի իրականացրած հարցմանը մասնակցած տուրօպերատորները («ԱԼԵԱՆ» ազգային տուրօպերատորը, «Դելֆին», «Մուզենիդիս Թրևել») հայտնում են, որ Երևանում տեղի ունեցող ցույցերի ընթացքում ոչ մի տուր չի չեղարկվել», — նշվում է հաղորդագրության մեջ։

Հիմնական զբոսաշրջային խմբերը Հայաստան են ժամանելու հենց մայիսյան տոներին, քանի որ ռուս զբոսաշրջիկները չեն չեղարկում ուղևորությունները` հույս ունենալով, որ մինչ դա իրավիճակը կփոխվի։

Միաժամանակ տուրօպերատորները ուղևորությունների չեղարկման մասին հայտեր չեն ստանում։ Հայաստանում գտնվող զբոսաշրջիկները հիմա շարունակում են հանգստանալ, ու Երևանում տիրող իրավիճակը չի խանգարում ճանապարհորդներին շրջել Հայաստանով։

Հոդվածի հեղինակների տվյալներով` 2017 թվականին Հայաստան է եկել 410 հազար ռուսաստանցի, ինչը 26,1%-ով ավելի շատ է, քան 2016 թվականին, ու 45,9%-ով ավելի շատ է, քան 2013 թվականին։ ԱՏՈՐ-ի փորձագետների գնահատականներով` այդ մարդկանց մոտ կեսը կարող են լինել զբոսաշրջիկիները, որոնցից մոտ 80%-ը ինքնուրույն են գալիս Հայաստան։