Նիկոլ Փաշինյանին ու մնացած պատգամավորներին ազատ են արձակել. լուսանկարներ

Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը ազատության մեջ են։ Րոպեներ առաջ նրանք դուրս եկան Երևանի ձերբակալվածների պահման վայրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Մեր պլանները չեն փոխվել։ Երևանի ձերբակալվածների պահման վայրից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։


«Երեկոյան կրկին հանրահավաք ունենք Հանրապետության հրապարակում։ Մինչ այդ ուզում են ծանոթանալ ընթացիկ գործողություններին։ Դրանից հետո որոշում կընդունեմ։

Այս պահին այսքանը։ Պահանջում եմ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին»,–ասաց Նիկոլ Փաշինյանը` խոստանալով, որ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ զրույցի մանրամասները կներկայացնի հանրահավաքի ժամանակ։

Երևանի ձերբակալվածների պահման վայրից դուրս գալուց հետո ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը միացավ ցուցարարներին։ Այս պահին նա բողոքի քայերթ է իրականացնում Տիգրան Մեծ պողոտայում։

1 / 7
Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ազատ արձակեցին
2 / 7
Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ազատ արձակեցին
3 / 7
Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ազատ արձակեցին
4 / 7
Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ազատ արձակեցին
5 / 7
Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ազատ արձակեցին
6 / 7
Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ազատ արձակեցին
7 / 7
Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ազատ արձակեցին

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 23-ին, բերման էին ենթարկվել ու ձերբակալվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը։ ԱԺ պատգամավորներին այդ կարգավիճակում պահելու առավելագույն ժամկետը 72 ժամ է, որից հետո նրանք կա՛մ պետք է ազատ արձակվեն, կա՛մ կալանավորվեն։ Իսկ կալանքի համար ՀՀ գլխավոր դատախազը պետք է միջնորդություն ներկայացնի ԱԺ, և ձայների մեծամասնությամբ պատգամավորներին զրկեն անձեռնմխելիությունից։ Նման ընթացակարգ են նախատեսում ՀՀ Սահմանադրությունն ու ԱԺ Կանոնակարգ օրենքը։