ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Նկատի ունենալով հանրապետությունում առկա գերլարված իրավիճակը` Ջահերով երթը չի կայանա։ Այս մասին հայտնում է ՀՅԴ գրասենյակը։
«ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների կողմից նախապես հայտարարված ապրիլի 23-ի Ջահերով երթը փոխարինվում է Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ժամը 20.00-ից մեկնարկվող Ոգեկոչման և հսկման արարողությամբ»,- նշված է հայտարարության մեջ:
Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ավանդաբար ապրիլի 23-ին Երևանում ջահերով երթ է կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ: Երթը մեկնարկում է Ազատության հրապարակում կազմակերպվող ՀՅԴ հանրահավաքից հետո, որի ժամանակ ցուցարարներն այրում են թուրքական դրոշը և այդ բոցից վառում ջահերը։ Երևանում ջահերով երթ է անցկացվում 1997թ–ից սկսած։