Համազգային ցնծություն Երևանի կենտրոնում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո

Քաղաքի կենտրոնում իսկական ժողովրդական տոնախմբություն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Երևանի կենտրոնում հավաքված մարդիկ ցնծում են վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին իմանալուց հետո։ Հանրապետության հրապարակում ու հարակից փողոցներում մարդիկ «հաղթանակ» են վանկարկում։

Նշենք, որ մոտ երկու ժամ առաջ ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Հազարավոր ցուցարարների ուղեկցությամբ նա շարժվեց Հանրապետության հրապարակ։

Никол Пашинян, Арарат Мирзоян на Площади Республики (23 апреля 2018). Ереван

Փաշինյանը կոչ արեց հավաքվածներին հավաքվել «հաղթանակի ցույցի»։ Դրանից կես ժամ հետո Սարգսյանն իր պաշտոնական կայքում հրապարակեց վարչապետի ուղերձը ժողովրդին, որում հայտարարեց իր հրաժարականի մասին։

«Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը», — հայտարարեց Սարգսյանը։

Քաղաքի կենտրոնում առանց չափազանցնելու ժողովրդական տոնախմբություն է սկսվել։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008-18թթ-ին երկիրը ղեկավարել է որպես նախագահ։ Երբ սահմանադրական փոփոխությունների համաձայն` պետության փաստացի ղեկավարը դարձավ վարչապետը, կուսակցությունը նրան առաջադրեց այդ պաշտոնում։ Խորհրդարանն էլ նրան ընտրեց ապրիլի 17-ին։