Ովքե՞ր են միացել Գյումրիում անցկացվող երթին

Գյումրիում կազմակերպված երթի մասնակիցներն անցնում են քաղաքի փողոցներով և հայտարարություն անում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Գյումրիում առավոտյան մոտավորապես 10։00-ին վերսկսված երթն այս պահին շարունակվում է: Այսօր արդեն երթին են միացել քաղաքի բոլոր բուհերը, ինչպես նաև շատ դպրոցներ: Այս մասին հատնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։

Ցուցարարներին պարբերաբար միանում են նաև տարբեր կազմակերպություններ, այդ թվում` «Լենտեքս» ընկերությունը և Գյումրու տեխնոպարկում գործող շատ ընկերություններ։

Թաղամաս առ թաղամաս շրջելով` ցուցարարները հայտարարում են երեկոյան 18։00-ին կայանալիք հանրահավաքի մասին։