ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Մեկ մարդու հրաժարականով միանգամից հնարավոր չի լինի ամբողջ համակարգը քանդել»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականն` ասաց, որ նրա խաղաղ ճանապարհով հրաժարականը ողջունելի է։
Sputnik

Երվանդ Բոզոյան
«Այլընտրանք այլևս չկար, Սերժ Սարգսյանն իր հայտարարության մեջ անգամ նշել էր, որ այլ ցանկացած տարբերակի ինքը չէր գնա` ակնարկելով, որ դա կլիներ ուժային լուծում։ Նա կատարեց արժանապատիվ քայլ և խաղաղ ճանապարհով հեռացավ իշխանությունից, ինչը ողջունելի է»,- ասաց քաղաքագետը։

Խոսելով համակարգի փոփոխության մասին` Երվանդ Բոզոյանն ասաց, որ 10 տարուց ավելի երկար ժամանակաընթացքում ձևավորված համակարգը մեկ մարդու հրաժարականով միանգամից հնարավոր չի լինի քանդել։ Սակայն իրավիճակ է փոխվել, հասարակության զարթոնքի շնորհիվ նոր քաղքական իրավիճակ է ձևավորվել, որը նոր լուծումներ է պահանջում։ Նրա համոզմամբ` նոր լուծումներից ամենակարևորը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է։