ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում 1 տղա երեխա ուշագնացության հետևանքով ակնակապի շրջանում ստացած վնասվածք է ստացել։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։
Նրա տեղեկացմամբ` հրապարակում հերթապահող շտապօգնության բրիգադը տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության այլ մեքենայով կազմակերպել է երեխայի հոսպիտալացումը մանկական բժշկական կենտրոն։ Ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո երեխային դուրս են գրել։
Ցավոք, հանրահավաքին մասնակցող 36-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։
«Սրտի արատ ունեցող քաղաքացու ինքնազգացողության վատացումից հետո մոտակա հիվանդանոց տեղափոխելու ընթացքում, ինչպես նաև կլինիկայում սրտի աշխատանքի վերականգնման նպատակով իրականացված անհրաժեշտ միջամտությունները ցանկալի արդյունք չեն տվել»,- գրել է ԱՆ մամուլի քարտուղարը։
Նշենք, որ ապրիլի 23-ին, ժամը 21.30-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում հանրահավաքների ընթացքում տուժած 7 քաղաքացի։ Նրանցից 4-ն ընդունվել է այսօր։ Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժում, գտնվում են բժիշկների հոգատար հսկողության նեքո։