Մեր խնդիրներն ի վիճակի ենք լուծելու իրար հետ երկխոսելով, բանակցելով. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է անում ապրիլի 24–ին միասնական լինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Քննարկում էիք վաղվա օրը և այն խնդիրը, որ մեր ազգի առաջ ծառացած է։ Այս մասին այսօր վարչապետ Սերժ Սարգսյանի և փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Կարեն Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կարևոր հայտարարություն արեց

«Չպետք է մոռանալ, որ ապրիլի 24–ը մեր ազգային ողբերգությունից բացի, նաև ազգային միասնության օրն է։ Եվ, հետևաբար, մենք որպես ազգ չենք կարող աշխարհի առջև դուրս գալ մասնատված։ Մեր խնդիրներն ի վիճակի ենք լուծելու իրար հետ խոսելով, երկխոսելով, բանակցելով։ Սա իմ կոչն է»,–ասաց Արմեն Սարգսյանը։

Պատասխանելով լրագրողների` Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ այն հարցին, որ մտահոգի՞չ է, որ ԱԺ պատգամավորից 1 օր է որևէ ինֆորմացիա անգամ իր ընտանիքը չունի, ՀՀ նախագահն ասաց, որ  շատ մտահոգված է։ «Հանրապետության նախագահի լիազորության սահմաններում փորձում եմ անել ամեն ինչ, որ լուծում ստանա, իսկ լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է»,–ասաց նախագահը` հիշեցնելով, որ նոր Սահմանադրությամբ նախագահի  լիազորությունները սահմանափակ են։