Նոր տեսանյութ` շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների մասին

Արցախի պաշտպանական գերատեսչությունը նոր տեսանյութ է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Հասարակության կասկածները փարատելու համար Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների ու տեղաշարժերի վերաբերյալ։

Ցուցարարներին միացած խաղաղապահները խստորեն կպատժվեն. ՊՆ

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ որոշ հայ օգտատերեր համացանցային տիրույթում փորձում են կասկածի տակ դնել վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների ու տեղաշարժերի վերաբերյալ մեր կողմից տեսագրությամբ ապացուցված հաղորդագրության իսկությունը:

Նշված օգտատերերի «կասկածը փարատելու» համար ԱՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է այսօր առավոտյան ժամը 07.42-ից մինչև 10.01-ն ընկած ժամանակաընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի ուժերի և միջոցների կուտակումների ու տեղաշարժերի մասին վկայող  տեսագրությունների հերթական շարքը»,–ասված է հաղորդագրության մեջ: