Գոհար Ավետիսյանը փորձում է ելք գտնել հայաստանյան անհանգիստ վիճակից

Հայազգի հայտնի բյութի բլոգեր Գոհար Ավետիսյանը Ռուսաստանից հետևում է Հայաստանում տեղի ունեցող դեպքերին և լրջորեն անհանգստանում:
Sputnik

ԵՐԵՎաՆ, 22 ապրիլի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի բյութի բլոգեր, դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանն Instagram-ում իր մտահոգությունն է հայտնել այս օրերին Հայաստանում՝ մասնավորապես Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ անհանգստանալով փողոց դուրս եկած երտասարդների անվտանգության համար:

 

«Ինձ համար ցավալի է տեսնել, թե ինչ է կատարում իմ Հայաստանում: Ես ցավ եմ ապրում մարդկանց համար, և ամենասարսափելին այն է, որ մենք ոչնչով չենք կարող օգնել: Ամեն առավոտյան ես արթանում եմ՝ մտածելով, թե ինչ կարող եմ անել, որպեսզի խաղաղ մարդիկ չտուժեն և ոչինչ չեմ կարողանում մտածել»,- գրել է Գոհարը:

Նա նշել է, որ թեև քաղաքականությունից ոչինչ չի հասկանում և չի ընդունում, երբ իր նմանները քաղաքական թեմաներով գրառումներ են անում, սակայն չի կարող անտարբեր մնալ հայաստանյան իրադարձությունների հանդեպ՝ հույս փայփայելով, որ ամեն ինչ շատ արագ կավարտվի՝ խաղաղ ու հանդարտ ճանապարհով: