Ցուցարարները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ

Չնայած «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավարները ձերբակալված են, նախանշված հանրահավաքը կկայանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 Ապրիլ — Sputnik. Ցուցարարներն այս պահին Հանրապետության Հրապարակին հարող տարբեր փողոցներով շարժվում են դեպի հրապարակ։

Ցուցարարները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը

Ժամը 19։00–ին նախանշված հանրահավաքը «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի պնդմամբ կկայանա, չնայած, որ շարման առաջնորդներին ձերբակալել են։

Հիշեցնենք,ո ր այսօր ակցիայի վայրից ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի բերման ենթարկվելուց հետո քաղաքացիները հավաքվեցին Շենգավիթի ոստիկանության  բաժանմունքի մոտ:

ՀՀ ԳԴ-ն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ պատգամավորներ Նիկոլ  Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալված են: