ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Հրեաներն առաջինն են ճանաչել Շառլ Ազնավուրին որպես արտիստ։ Այդ մասին նա պատմել է Nice Matin թերթին տված հարցազրույցում։ Հաղորդում է Le Monde Juif («Հրեական աշխարհ») կայքը։
«Շուտով ես կդառնամ 94 տարեկան, իսկ ես չեմ զգում իմ տարիքը։ Գլխավորը իմանալ, թե որքան է մնացել։ Կարծում եմ, որ կապրեմ մինչև ծերություն», — ժպտում է Ազնավուրը։
Մինչև ծերություն նշանակում է մինչև 120 տարի, հավելել է արտիստը։ Հենց այդքան են մաղթում միմյանց հրեաները` նրա առաջին ունկնդիրները։
2017թ-ին շանսոնյեն Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի կողմից ստացել է Ռաուլ Վալենբերգի հուշամեդալ` ի հիշատակ նրա, թե ինչպես է Ազնավուրի ընտանիքն օգնել հրեաներին և հայերին ֆաշիստների կողմից բռնազավթված Ֆրանիայում։
Փարիզի իրենց բնակարանում նրանք թաքցրել են հրեաներին, այդ թվում` Դիմադրության շարժման հերոսներից մեկին` Միսաք Մանուշյանին։
Վալենբերգի հիմնադրամին Ազնավուրյանների ընտանիքի այդ դրվագի մասին պատմել է իսրայելցի պատմաբան Յաիր Օրոնը։