Ինչու են Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը հեռացվել հավաքի վայրից

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքի դադարեցման որոշումն ընդունելուց հետո կազմակերպիչների բոլոր գործողություններն անօրինական են, իսկ հավաքի բոլոր մասնակիցները պարտավոր էին լքել հավաքի վայրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik.  ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից, քանի որ նրանք, չնայած հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին, շարունակել են ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների:

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքի դադարեցման որոշումն ընդունելուց հետո կազմակերպիչների բոլոր գործողություններն անօրինական են, իսկ հավաքի բոլոր մասնակիցները պարտավոր էին լքել հավաքի վայրը:

ՀՀ ոստիկանությունը տարածել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի դադարեցման որոշում

«Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ոստիկանությունը իրականացրել է հավաքը ցրելու գործողություն՝ իրավիճակից բխող միջոցներով: Հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից»,– նշված է հայտարարության մեջ:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով՝ հավաքից հեռացնելու դեպքում մասնակիցը պարտավոր է անհապաղ հեռանալ հավաքի վայրից։ Ոստիկանությունը հերթական անգամ դիմում է քաղաքացիներին՝ հավաքը դադարեցնելու մասին որոշումները ուժի մեջ են, ուստի քաղաքացիները պարտավոր են հեռու մնալ հավաքի վայրից, քանի որ միայն նման կերպով կարող է ոստիկանությունը ձեռնպահ մնալ պատասխանատվության եւ հարկադրանքի միջոցներ կիրառելուց»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, Արցախի փողոցում բախում տեղի ունեցավ ցուցարարների ու ոստիկանների միջև: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, ծխանռնակներ կիրառեց ևտարավ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին: