Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շարունակել անհնազանդությունը` կրկնակի թափով և ՀՀ բոլոր մարզերում

Նիկոլ Փաշինյանը նպատակադրված է շարունակել զանգվածային անհնազանդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Սերժ Սագսյանի հետ կարճատև հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպեց լրագրողների հետ և ասաց, որ Սերժ Սագսյանը լավ չի տիրապետում հանրապետությունում առկա իրավիճակին և չի կատարում ցուցարարների պահանջը։

Ուստի ԱԺ ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց հանրությանը կրկնակի թափով շարունակել զանգվածային քաղաքացիական անհնազանդության գործողությունները:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը լքեց հանդիպման վայրը

«Այսօր ժամը 19։00-ին կրկին հավաքվում ենք Հանրապետության հարապարկում։ Մենք պետք է շարունակենք ճնշումներն այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Սարգսյանի համարժեքության զգացողությունը չի վերականգվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հա կոչ արեց այսուհետ Հայաստանի բոլոր մարզերում, գյուղերում կրկնակի ծավալով իրականացնել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և այդ ամենը անել առանց բռնություն գործադրելու։

Իսկ ոստիկանությունը հորդորեց` քանի դեռ հավաքները բնույթով խաղաղ են, ոստիկանությունը պարտավոր է իր իրավասության շրջանակում աջակցել հավաքին և չխոչընդոտել խաղաղ հավաքների ազատությանը։