«Գնա ու բողոքիր հայ քահանային». տարօրինակ արտահայտության իմաստը բացահայտել է պարբերականը

Հայ քահանայի մասին տարածված արտահայտությունը հայտնվել է բուլղարական ամենատարօրինակ արտահայտությունների ցանկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. «Оплачи се на арменския поп» (բառացի` «գնա, լացիր հայ քահանայի մոտ») արտահայտությունը բուլղարացիները հաճախ են օգտագործում, հատկապես երբ անելանելի վիճակում են հայտնվում։

Թուրքիան որոշել է վերականգնել Անիի Մայր տաճարը

Novinite պարբերականը կազմել է Բուլղարիայում տարածված ամենատարօրինակ արտահայտությունների ցանկը և պատմել դրանց ծագման պատմությունը։ Լեգենդներից մեկի համաձայն` թուրք սուլթանը որոշել է բուլղարացիներին Դիարբեքիր աքսորել, որտեղ նրանց սպասել է անխուսափելի մահը։

Այդ ժամանակ բուլղարացիներն օգնության են դիմել հայ արքեպիսկոպոսին, որը սուլթանի պալատի մտերիմ մարդկանցից է եղել։

Հայ հոգևորականն էլ բուլղարացիների համար բարեխոսել և համոզել է սուլթանին ազատ արձակել նրանց։ Հայ արքեպիսկոպոսի միջնորդության շնորհիվ բուլղարացիներին ներում է շնորհվել։