Բերման է ենթարկվել 49 անձ, Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ

Հայտնի է միայն, որ Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 13-ի դրությամբ, Երևանի ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկել 49 անձանց։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ինչու են ձերբակալել Դավիթ Սանասարյանին ու Գևորգ Մանուկյանին

Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանությունը բերման ենթարկեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին։

Առայժմ հայտնի չէ, թե որտեղ է «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ՔՊ կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։