Ոստիկանները հսկում են Հանրապետության հրապարակը, ցուցարարները երթեր են իրականացնում

Այս պահին ոստիկանական ուժերը հեռացնում են Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում քիչ առաջ ստիկանությության հատուկ ջոկատայիններն ու այլ ստորաբաժանումների ծառայողները այնտեղ հավաքված մարդկանց, այդ թվում նաև լրագրողներին հեռացրեցին ՀՀ կառավարության շենքի հարակից հատվածից՝ հայտարարելով, որ հավաքն անօրինական է։

Այստեղ հավաքված քաղաքացիները պնդում են, որ իրենք զանգվածային ակցիա՝ երթ, հանրահավաք չեն իրականացնում, պարզապես ինքնաբուխ հավաքվել են։

Ոստիկանության որոշմանը չենթարկվելու մասին կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն

Այս պահին հրապարակում Ոստիկանության մեծաքանակ ուժեր են կուտակված։ Կառավարության շենքի հատվածում մի քանի շարքով կանգնած են մահակներով, վահաններով ու դիմակներով ոստիկաններ։

Այդ ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են բողոքի երթերը։ Քաղաքացիներն դուրս են եկել քաղաքի տարբեր թաղամասերի տարբեր փողոցներ՝ ինքնաբուխ ակցիաների:

Այս պահին ցուցարրաները հավաքված են Հանրապետության հրապարակում, Գրիգոր Լուսավորիչ փողոցում, Մաշտոցի պողոտայում, Մյասնիկյանի պողոտայում:

Զեյթուն համայնքում նրանք ավտոմեքենաներով արգելափակում են Ռուբինյանց և Դավիթ Անհաղթի փողոցները: Փակ է նաև Մյասնիկյան պողոտան: