Քաղաքացիներին սկսել են բերման ենթարկել, տարան նաև Սասուն Միքայելյանին

Արցախի փողոցում ցուցարարներին բերման են ենթարկում` ուժ կիրառելով նրանց նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Արցախի փողոցում ցուցարարներին ոստիկանները սկսել են բերման ենթարկել։ Ցուցարարները նահանջում են`խույս տալով ոստիկաններից։

Այս պահին բերման են ենթարկել նաև հավաքն առաջնորդող ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին։

Հիշեցնենք, որ մինչ այդ էլ րոպեներ առաջ բերման էին ենթարկել Նիկոլ Փաշինյանին։

Ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակներ են նետվում` նրանց ցրելու նպատակով։