Մարուքյանը հորդորում է ՀՀ վարչապետին և Նիկոլ Փաշինյանին մեկ անգամ ևս հանդիպել. տեսանյութ

Պատգամավորը նշել է, որ կա երրորդ ճանապարհ, և պետք չէ ծայրահեղական պնդումերով փորձել ինչ-որ հարց լուծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչ է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին մեկ ժամ հանգստանալ ու նորից տարբերակներ մտածել իրավիճակից դուրս գալու համար:

Նա ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կարծում եմ լուրջ ձեռքբերում ունենք, կարևոր էր այս հանդիպումը, պատմական հանդիպում էր, բայց խնդրանք ունեմ` թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Սերժ Սարգսյանը մեկ ժամ հանգստանան, կրկին տարբերակներ մտածեն և նորից հանդիպեն, քննարկեն, շատ կարևոր է հանդիպումը: Խնդրում եմ, պարո՛ն Սարգսյան, պարո՛ն Փաշինյան, իմ լա՛վ ընկեր, ևս մեկ անգամ տարբերակ գտե՛ք, խոսեք և քննարկեք: Մենք պետք է ամեն բան անենք, խուսափենք անդառնալի հետևանքներից»:

Էդմոն Մարուքյանն այս պահին Ստրասբուրգի ճանապարհին է և վստահ է, որ այնտեղ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լայնորեն կքննարկվեն և հորդորում է մինչը այդ երրրոդ տարբերակ գտնել համաձայնության գալու համար։

«Շատ վատ է լինելու իրավիճակը, եթե կրկին չհանդիպեք: Այդ հանդիպումը կարող է բազմաթիվ հարցեր լուծել, միշտ հիշե՛ք, որ կա երրորդ ճանապարհ, երկու կողմերի մաքսիմալիստական մոտեցումները մեկ նիշ պետք է իջեցվեն…»,– գրել է նա: