Team Nightmare. բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը խոստանում է ցնցել աշխարհը

Աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի հետ մենամարտին հաշված օրեր են մնացել, հայ բռնցքամարտիկն անդադար մարզվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում հրապարակել է աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի հետ մենամարտին նախապատրաստվելու և իր մարզումների տեսանյութը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է մարզիկը թթվածնային դիմակով հարվածում տանձիկին, վազքի վարժություններ, ցատկեր անում և այլն։ Վանեսը մարզվում է Team Nightmare (Մղձավանջի թիմ) գրությամբ շապիկով։

Բռնցքամարտիկ Գուլամիրյանի տապալիչ հարվածը Ֆրանսիային հաղթանակ ապահովեց

Բուքմեյքերների և բռնցքամարտի աշխարհում պրոֆեսիոնալ վերլուծաբանների կարծիքով` ռինգում Մարտիրոսյանին հատկացված է պարտվողի դերը։ Այնուամենայնիվ, հայ բռնցքամարտիկն իրեն բավական վստահ է զգում և տրամադրված է հաղթանակի։ Նա հայտարարել է, որ մտադիր է «ցնցել աշխարհը»։

Հիշեցնենք, որ Վանես Մարտիրոսյանի մարտը Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի վարկածով` աշխարհի գործող չեմպիոն Գենադի Գոլովկինի հետ տեղի կունենա մայիսի 5-ին Կարսոնում (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ)` StubHub Center արենայում։ Հաղթանակի դեպքում Մարտիրոսյանը կհավակնի չեմպիոնության հավակնորդի կոչման WBC վարկածով առաջին միջին քաշային կարգում։

 

Գոլովկինն իր կարիերայի ընթացքում անցկացրել է 38 մարտ, որոնցում տարել է 37 հաղթանակ (33 նոկաուտ), մի անգամ հաղթողը չի որոշվել։

Վանես Մարտիրոսյանն անցկացրել է 40 մարտ, ունի 36 հաղթանակ, երեք պարտություն և մեկ ոչ ոքի։