Երևանում կալանավորներին ՔԿՀ-ներից դուրս չեն բերում. ինչու՞

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ վերջին օրերին Երևանի դատարաններում քրգործերով նիստերը չեն կայանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Այս օրերին հատկապես Երևանի դատարաններում քրեական գործերով նիստերը չեն կայանում կալա¬նավորներին ՔԿՀ-ներից դուրս չբերելու պատճառով: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Ավելին` կալանավորներին նույնիսկ քննչական գործողությունների չեն ներկայացնում: Ընդ որում, խոսքը ոչ միայն աղմկահարույց քրեական գործի մասին է, ինչպես, օրինակ, «Սասնա ծռերի» դատավարությունները, այլև անգամ ամենահասարակ հանցագործությունների դեպքում»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի աղբյուրների`պատճառը Հայաստանում անցկացվող հանրահավաքներն ու բողոքի ցույցերն են. չկան կալանավորներին ուղեկցող ոստիկանության աշխատակիցներ, նրանց բոլորին գործուղել են բողոքի ակցիաների վայրեր:

«Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան`հերքել է այս լուրերը, բայց և ասել. «Առանց գրության չի կարող լինել, մեկ կիլոգրամ կարտոշկա չէ, երբ ով ուզի գա, վերցնի, տանի»: