Տատիկը թեժ պար է ցուցադրել մանկական տոնի ժամանակ

Ռուսաստանի տարեց բնակչուհուն անտարբեր չի թողել Sweet Dreams երգի քավեր տարբերակը։ Տեսանյութում դիտեք, թե ինչպես է պարում տատիկը։
Sputnik

Ռուսաստանում անցկացվող մանկական տոներից մեկի ժամանակ տատիկը պարում է 80-ականների հիթի տակ։

Sweet Dreams-ը երգում է բրիտանական Eurythmics փոփ-դուետը։ Ստեղծագործությունը գրել են Էնի Լենոքսն ու Դևիդ Ա. Ստյուարտը։ 1983 թվականին թողարկված երգը հետագայում դարձել է նրանց համանուն ալբոմի գլխավոր ստեղծագործությունն ու խմբի ամենահաջողված հիթը (2-րդ հորիզոնական սինգլների բրիտանական չարթերում և առաջինը` ամերիկյան Billboard Hot 100-ում)։ Երգը Rolling Stone ամսագրի վարկանիշում հայտնվել է բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի 365-րդ հորիզոնականում։