ՌԱԴԻՈ

Մկրտչյան. «Եթե փաստաբանը բերման ենթարկվածի անունը չգիտի, թույլ չեն տալիս մտնել բաժին»

Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում փաստաբան Գևորգ Մկրտչյանը պատմել է, թե ինչ է կատարվում այս օրերին ոստիկանության բաժանմունքներում։
Sputnik
Գևորգ Մկրտչյան

Բերման ենթարկվածներին իրավաբանական աջակցություն ցույց տվող փաստաբանները ոստիկանության բաժանմունքներում որոշակի դժվարությունների են հանդիպել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական անվճար օգնություն տրամադրող փաստաբանների խմբի համակարգող, փաստաբան Գևորգ Մկրտչյանը։

«Ահազանգող քաղաքացիները երբեմն բերման ենթարկվածների անուն-ազգանունները չէին նշում կամ սխալ էին նշում, թե ոստիկանության որ բաժանմունք են նրան տեղափոխել։ Իսկ իրավաբանական օգնություն ստացող անձի տվյալները չունեցող փաստաբանին ոստիկանները թույլ չէին տալիս մուտք գործել ոստիկանության բաժին»,- ասաց փաստաբան Գևորգ Մկրտչյանը։

Նրա խոսքով` մեկ անձի իրավաբանական օգնություն ցույց տալու համար բաժանմունք մուտք գործած փաստաբանները միաժամանակ ներսում մի քանի բերման ենթարկվածների են աջակցել։