ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Տնտեսական խնդիրների վերաբերյալ դժգոհությունները որոշակի հիմք ունեն»

Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը խոսել է այն մասին, թե Հայաստանում ստեղծված իրավիճակն ինչպես կարող է ազդել տնտեսության վրա։
Sputnik
Ատոմ Մարգարյան

Հայաստանում կատարվող իրադարձություններն ազդում են երկրի տնտեսության, ներդրումային գրավչության վրա, բայց տնտեսական խնդիրների վերաբերյալ դժգոհությունները որոշակի հիմք ունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Հայաստանը շատ սակավ ռեսուրս ունեցող երկիր է, և այն տնտեսական մոդելը, որ ձևավորվել է տասնամյակներ շարունակ, ըստ էության, սպառել է իրեն, և նոր պառլամենտական համակարգի օրոք շատ ավելի ցցուն են դառնում այդ մոդելի խնդիրները»,- ասաց նա։

Մարգարյանը նաև նշեց, որ որքան էլ անցած տարիների ընթացքում փորձ է արվել միջին աշխատավարձերն ավելացնել, գնաճը միշտ գերազանցել է ավելացումները։