Երևանի կենտրոնում կոտրում են ավտոմեքենաների ապակիները. տեսանյութեր

Համացանցում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են կոտրում երթևեկությունը փակող վարորդների ավտոմեքենաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Համացանցում տեսանյութեր են հայտնվել, որոնցում երևում է, թե ոստիկանական համազգեստով մարդիկ ինչպես են կոտրում Երևանի փողոցները փակող վարորդների ավտոմեքենաների դռներն ու պատուհանները։

Նրանք հարվածում են մեքենաներին ոտքով, փորձում են մահակներով և ձեռքերով կոտրել պատուհանները և այնտեղից դուրս բերել վարորդներին։

Առաջին տեսանյութում Աբովյան փողոցն է։

Երկրորդում` Հանրապետության հրապարակը։

Ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության ժամանակ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։

Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։ Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է իրականացնում։