Երևանի փողոցներից բերման ենթարկված անձանց թիվը հատեց 100-ի սահմանագիծը

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի փողոցներում անցկացվող ցույցերի մասնակիցներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Ոստիկաններն այսօր առավոտից բերման են ենթարկել ավելի քան 100 քաղաքացու։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հանդիպման առաջարկ է արել

Այսօր, ժամը 17։00-ի դրությամբ, պաշտոնական տվյալներով, 102 քաղաքացու են բերման ենթարկել։

Նշենք, որ երեկ` ապրիլի 20-ին, օրվա ընթացքում բերման ենթարկված ների թիվը հասել էր 233-ի։

Ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության ժամանակ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։

Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։ Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է իրականացնում։