Հայաստանի նախագահը եկավ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց Նիկոլ Փաշինյանի առաջարկը և եկավ Հանրապետության հրապարակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը րոպեներ առաջ եկավ Հանրապետության հրապարակ, որտեղ նրան սպասում էր «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ ԱյսպահինՓաշինյաննուՍարգսյանըհրապարակումզրուցում են։

Անհնազանդ Երևանը կամ քաղաքացիական անհնազանդության 6-րդ օրը լուսանկարներով

Թիկնազորը թույլ չի տալիս, որ բարձրախոսները միացնեն։ Զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը հանեց փողկապը։

Սարգսյանը` հարցրեց Փաշինյանին` պատրա՞ստ եք բանակցությունների։ Փաշինյանը պատասխանեց` այո։

«Ես երաշխավորում եմ, որ ուժային գործողությունների չենք դիմի։ Թող մյուս կողմն էլ երաշխավորի»,– ասաց Փաշինյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի ժամ առաջ հայտարարել էր, որ մտահոգված է ստեղծված իրավիճակով։ Նա երկխոսության կոչ էր արել և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնել։ Փաշինյանն ընդունել էր նախագահի հետ հանդիպելու առաջարկը` նշելով, որ նրան կսպասի Հանրապետության հրապարակում։ «Ժամը 19:00–ին սպասում եմ նրան Հանրապետության հրապարակում։ Ժողովրդի ներկայությամբ ես նրան կընդունեմ, և մենք կխոսենք»,– ասել է Փաշինյանը։

Ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության ժամանակ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։ Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։ Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է իրականացնում։