Անձրև ու ջերմաստիճանի նվազում. կանխատեսում են օդերևութաբանները

«Հիդրոմետ» ծառայության կանխատեսումների համաձայն` եղանակային փոփոխություններ կլինեն ամսի 23-ից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 21-22-ը ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա։ Ապրիլի 23-25-ը առանց տեղումների եղանակ կլինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-ին, 22-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում ապրիլի 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 23-25-ը առանց տեղումների եղանակ կլինի:

Այսօր` ապրիլի 21-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 16-18, գիշերային ժամերին` 4-6 աստիճան տաքություն։