Լարված իրավիճակ. նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը հրահանգում է փակել Արգավանդի խճուղին

Արգավանդի խճուղում լարված վիճակ է։ Նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը բեռնատարներով փակել է ճանապարհը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (հայտնի է Շմայս մականունով) Փարաքար գյուղի մոտ փակել է մարզերից Երևան եկող ցուցարարների ճանապարհը։

Ոստիկանությունը շփոթված է. քաղաքացիներին հաջողվեց փակել Մաշտոցի պողոտան. լուսանկարներ

Նրա հրահանգով հսկա բեռնատար ավտոմեքենան կանգնել է Արգավանդի խճուղում` երկկողմանի արգելափակելով երթևեկությունը։

Ավելի ուշ տարածք եկան նաև այլ բեռնատարներ, որոնք նույնպես փակեցին դեպի Երևան բերող ճանապարհը։

Լրագրողների հարցին, թե որն է նպատակը, նախկին պատգամավորը պատասխանեց.«Մենք էլ են ուզում գնանք, չենք կարողանում»։

Երթի մասնակից բեռնատարի վարորդին Արգավանդում քաղաքացիական շորերով անձինք դուրս բերեցին ավտոմեքենայից, բռնի ուժով ու հայհոյելով տեղափոխեցին մասնավոր տարածք` խճուղուն կից առանձնատուն։

Քաղաքացու ճակատագիրն այս պահին հայտնի չէ։ Արգավանդի խճուղին բաց է միակողմանի` դեպի էջմիածին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Էջմիածնում մեկնարկած հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում էին դեպի Երևան։