Հինգ մարդու ձերբակալել են ավտոմեքենաների ձայնային ազդանշանները սեղմելու համար

Նրանց մեղադրում են հասարակական կարգը խախտելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputik. Ապրիլի 20-ին՝ ժամը 10-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 01:30-ը, մի խումբ անձինք, արհամարհելով վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած կանոնները, բարոյական և իրավական նորմերը, ինչպես նաև՝ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, չեն ենթարկվել նշված հանցավոր գործողությունները դադարեցնելուն ուղղված ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին։ Այս մասին հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն:

Հայաստանի նախագահը եկավ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման

Հաղորդագրության մեջ նշված է, որ ակնհայտորեն կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը՝ բազմաթիվ ավտոմեքենաներով, դիտավորությամբ երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներով անընդմեջ տևական ժամանակ ավտոմեքենաների համապատասխան սարքավորումներով և ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված միջոցներով բարձր ձայներ արձակելով լուրջ անհանգստություն են պատճառել Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչների, այդ թվում գիշերային ժամերին խախտել են նրանց անդորրը՝ ձևավորելով վերջիններիս համար վախի և տագնապի մթնոլորտ:

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Հ.Գևորգյանը, Ն.Նազարյանը, Հ.Խուրշուդյանը, Ա.Ղարիբյանը, Ա.Ջաբաղյանը:

Նախաքննությունը շարունակվում է։