Երևանյան շենքերից մեկում դիակ են հայտնաբերել

Փրկարարները ննջասենյակից դուրս են բերել քաղաքացու դին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Ապրիլի 21-ին, ժամը 14:04-ին Փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ն. Գ.-ի դին (1953 թ.):