Երևանի կենտրոնում ոստիկանները բերման ենթարկեցին մի խումբ ցուցարարների

Ցուցարարների մի խմբին էլ հաջողվեց փախչել, բայց ոստիկանները վազեցին նրանց հետևից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Երևանի Մաշտոցի պողոտայում` Թումանյան փողոցի խաչմերուկում ոստիկանները բռնի ուժով ցուցարարներին նստեցնում են ոստիկանության ավտոմեքենաներն ու բերման ենթարկում։

Ցույցերի մասնակիցներին բերման են ենթարկում. ոստիկանությունը հրապարակել է նրանց թիվը

Ոստիկանները նախ փակեցին Մաշտոցի պողոտայով երթ իրականացնող ցուցարարների ճանապարհը և անմիջապես սկսեցին բռնել երթին մասնակցող քաղաքացիներին ու բռնի ուժով նստեցնել ավտոմեքենաները։

Ցուցարարների մի խմբին հաջողվեց փախուստի դիմել, բայց ոստիկանները նրանց հետևից վազեցին Մաշտոցի պողոտայով դեպի Ֆրանսիայի հրապարակ։