Փաշինյան–Սարգսյան զրույցը 20 րոպե տևեց. ինչի՞ մասին խոսեցին նրանք

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակից հեռացավ քաղաքացիների ուղեկցությամբ` ոտքով քայլելով մինչև ավտոմեքենան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Շուրջ 20 րոպե տևած առանձնազրույցից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անցավ Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդի միջով` հընթացս ժպտալով իրեն դիմող ցուցարարներին։

Հայաստանի նախագահը եկավ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման

Նախագահի ծառայողական ավտոմեքենան սպասում էր Աբովյան- Արամի փողոցների խաչմերուկում։ Մինչ իր ավտոմեքենային հասնելը նախագահն անցավ ոտքով` շրջապատված հավաքի մասնակից ՀՀ քաղաքացիներով։

Ցուցարարների խումբը նախագահին ճանապարհեց մինչ իր ավտոմեքենան։ Լրագրողների` իրեն ուղղված հարցերին Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Ձեզ բոլորիդ հրավիրելու եմ ինձ մոտ»։ Արմեն Սարգսյանը պատասխանեց միայն բանակցությունները շարունակելու մասին հարցին` ասելով. «հուսանք»։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի նախագահի հետ զրույցի մանրամասները

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ նախագահի առանձնազրույցը Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ առանց լրագրողների ու ձայնագրիչների։ Դրանից լրատվամիջոցներին լսելի եղան միայն որոշ պատառիկներ։

Այս պահին հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը խոստացավ ուժի չդիմել` նույն երաշխիքը պահանջելով իշխանություններից։

1 / 6
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը
2 / 6
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը
3 / 6
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը
4 / 6
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը
5 / 6
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը
6 / 6
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հայտարարել էր, որ մտահոգ է ստեղծված իրավիճակով և պատրաստակամություն հայտնել հանդիպել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ։

Նիկոլ Փաշինյանն ընդունել էր նախագահի հետ հանդիպելու առաջարկը` նշելով, որ ժամը 19։00-ին նրան կսպասի Հանրապետության հրապարակում։

Ճիշտ 19։00-ին Արմեն Սարգսյանը հրապարակում էր։