Սահմանին ադրբեջանական զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժ է նկատվում. Արցախի ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ արցախա-ադրբեջանական շփման գծում նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած` արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմում իրավիճակից բխող քայլերի: