Հայուհուն 60 տարվա ազատազրկում է սպառնում ամերիկյան վիզաների հետ կապված խարդախության համար

Ամերիկայի քաղաքացի Զադոյանն ավելի քան կես միլիոն դոլար է աշխատել վիզաների և գրին քարտի տրամադրման հետ կապված միգրացիոն կեղծ ծառայություններ մատուցելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Լոս Անջելեսի Մոնթեբելո քաղաքի բնակիչ Ռոմինա Աիդա Զադոյանին կարող են 60 տարվա ազատազրկման դատապարտվել խարդախության բազմաթիվ դեպքերի համար։ Այս մասին հայտնում է ktla.com պարբերականը։

Անօրինական ձևով Շենգենյան վիզաներ են տրամադրել` խոշոր գումարի դիմաց. կա 33 մեղադրյալ. ԱԱԾ

«Խարդախության զոհ է դարձել 82 մարդ, որոնք Զադոյանին միգրացիոն ծառայությունների մատուցման համար 630,817 դոլար են վճարել», — գրված է պարբերականում։

Կայքը գրում է, որ նա իր հաճախորդներին վիզաներ և գրին քարտեր է խոստացել, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիության տրամադրման համար դիմումներ։ Բացի այդ, Զադոյանը վստահեցրել է, որ բարձր ատյաններում կապեր ունի և իրավաբան է աշխատում կառավարությունում։

48 տարեկան կինն առաջին անգամ չէ, որ հայտնվում է մեղադրյալի աթոռին։ 2009 թվականին նրան դատապարտել են գողության համար, բացի այդ, նա նկատմամբ գործ է քննվում` մոտ հազար դոլար կանխիկ գումար շորթելու վերաբերյալ։

Եթե մեղադրող կողմը կարողանա ապացուցել Զադոյանի մեղքը բոլոր կետերով, նրան 60 տարվա ազատազրկում է սպառնում։