Վարսահարդարների արվեստի կրկնակի չեմպիոն Գեորգի Կոտի մամուլի ասուլիսը

Ապրիլի 23-ին, ժամը 13:00-ին Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կկայանա վարսահարդարների արվեստի կրկնակի չեմպիոն, Գեղեցկության միջազգային ակադեմիայի ղեկավար, վարսահարդարական արվեստի ռուսական մշակույթի փառատոնի նախագահ Գեորգի Կոտի մամուլի ասուլիսը:
Sputnik

Բարեգործական ակցիայի և վարպետության դասի նախօրեին նա կպատմի գեղեցիկ լինելու արվեստի, վարսահարդարական արվեստի արդիական միտումների մասին, կպարզաբանի ինչու է նման ակցիա իրականացնում հենց Երևանում, իսկ Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը:
Ի դեպ, բարեգործական ակցիայից ստացված ողջ հասույթը կուղղվի Հայաստանի կարիքավոր երեխաների օգնության հիմնադրամ:

Հավատարմագրում.

Հեռ. +374(10)600-131։ Բջջ. +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլ. հասցեով: