ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Այսօր, ժամը 12։00-ի դրությամբ Երևանի ոստիկանության բաժանմունքներում 83 բերման ենթարկված քաղաքացի կա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցի ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ավելի քան տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել Երևանի Ազատության պողոտայից։
«Ոստիկանությունն առգրավել է 1-ին համարի ավտոբուսի վարորդի բանալիները։ Դատարկ ավտոբուսում նստեցրել ավելի քան 10 երիտասարդ ցուցարարի և տարել անհայտ ուղղությամբ»,- դեպքի վայրից հայտնեց Sputnik Արմենիայի թղթակիցը։
Այս պահին ոստիկանության հաջողվել է վերականգնել Ազատության հրապարակի երթևեկությունը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաները Երևանում մեկնարկել են ապրիլի 13-ից։ Ապրիլի 16-ից ցուցարարները պարբերաբար փակում են մայրաքաղաքի փողոցներն ու երթևեկությունը։ Ակցիայի կազմակերպիչ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դասադուլի և գործադուլի կոչ է անում հայրենակիցներին։