«Պոբեդա» ավիաընկերությունն ուղևորներին կանգնած թռչելու հնարավորություն կտա

Նստարաններին ամրացվում են ուղղահայաց հենակներ, իսկ ազդրերի մակարդակի վրա հենակներին փափուկ կտոր է ամրացված լինելու։ Կանգնելու համար նախատեսված տեղերը նաև երկու արմնակալ են ունենալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Ռուսական «Պոբեդա» ընկերության («Աերոֆլոտի» դուստր ընկերություն) նոր օդանավերի համար նախատեսվում է կանգնելու «տեղեր» պատվիրել, եթե ընկերության առաջարկը հավաստագիր ստանա ու համապատասխանի անվտանգության պահանջներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերությունում ունեցած աղբյուրին։

Հայտնում են, որ այս պահին փոխադրողը դիտարկում է հնարավոր տարբերակները, որոնք կարող են ավելացնել էժան տոմսերի քանակն ու բարձրացնել թռիչքների արդյունավետությունը։

Հայաստանում ինքնաթիռի տոմսերը կէժանանան

Հիմա ընկերությունը 18 Boeing 737-800 ինքնաթիռ ունի։ Մինչ հաջորդ տարվա ավարտը ավիաընկերությունը նախատեսում է դրանց թիվը հասցնել 30–ի։

Ավելի վաղ Համբուրգում կայացած Aircraft Interiors Expo  ցուցադրության ժամանակ Aviointeriors  ընկերությունը ինքնաթիռներում կանգնելու համար նախատեսված տեղերի դիզայն էր ներկայացրել։ Դրանք երկու անգամ ավելի թեթև են ու թույլ են տալիս 20%–ով ավելի շատ ուղևոր տեղափոխել։

Հատուկ նստարաններն ամրացվում են ուղղահայաց հենակներին, իսկ ազդրերի մոտ հենակներին փափուկ կտոր է ամրացված լինելու, ինչը կանգնելն ավելի հարմար կդարձնի։ Կանգնելու համար նախատեսված տեղերը նաև երկու ամրակալ են ունենալու։ Այդպիսի «նստարանի» վրա հնարավոր չէ նստել` միայն հենվել։

«Պոբեդայից» բացի ինքնաթիռների կանգնելու համար նախատեսված տեղերով հետաքրքրված են նաև կոլումբիական ու իռլանդական ավիաընկերությունները։