ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Այս պրոցեսը չի կարող հանգել նոր մարտի 1-ի»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության ակցիաներին ու մեկնաբանել դրանց հնարավոր հանգուցալուծումը։
Sputnik
Երվանդ Բոզոյան

Այս պրոցեսը չի կարող հանգել նոր մարտի 1-ի։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Եթե մենք նորից հայտնվենք այդ վիճակի մեջ, ապա Հայաստանում կառաջանա նոր ճգնաժամ, որից ոչ ոք չի շահի` ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ հասարակությունը»,– ասել է նա։

Ստեղսծված իրավիճակի խելամիտ հանգուցալուծումը քաղաքական երկխոսությունն է, որի հնարավորությունը, սակայն, այս պահի դրությամբ քաղաքագետը չի նշմարում։