Սարսափելի սպանություն Մասիսում. հայրը խեղդել է դստերը

Մասիսում 61 տարեկան հայրը խեղդել է 39 տարեկան դստերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ժամը 10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել, որ «Մասիս» կայարանի թիվ 1 հանրակացարանի 5-րդ բնակարանում մոտ 40 տարեկան կին է մահացել։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը պարզել է, որ 1979 թվականին ծնված Լուսինե Խաչատրյանի դիակի վրա բռնության հետքեր կան։

Իրավապահները պարզել են, որ նրան ձեռքերով խեղդել է հայրը՝ 61-ամյա Համլետ Խաչատրյանը, ինչի հետևանքով աղջիկը մահացել է։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն: