Գյումրիում ևս երթ ու ավտոերթ է ընթանում

Երեկոյան երթին ավելի շատ մասնակցում են ավագ սերնդի ներկայացուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Գյումրիում համեմատաբար հանգիստ  օրը վերածվել է բազմամարդ երթի: Չնայած անձրևին ու ցուրտ  եղանակին, երթի մասնակիցներն անցնում են քաղաքի տարբեր  հատվածներով:

Ցուցարարները փակել են պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը

Ի դեպ, երթին շատերն են միացել, ու արդեն ի տարբերություն առավոտյան տեղի ունեցող երթի,  որտեղ գերակշիռ մասը  աշակերտներ էին, այստեղ ավելի շատ մեծահասակներ են։

Ավտոերթն ընթանում է բարձր ազդանշաններով։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» նախաձեռնությունը` «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ապրիլի 13–ից ցույցեր ու բողոքի ակցիաներ է անցկանում, Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում։

Գյումրիում համեմատաբար հանգիստ  օրը վերածվել է բազմամարդ երթի: Չնայած անձրևին ու ցուրտ  եղանակին, երթի մասնակիցներն անցնում են քաղաքի տարբեր  հատվածներով:

Ի դեպ, երթին շատերն են միացել, ու արդեն ի տարբերություն առավոտյան տեղի ունեցող երթի,  որտեղ գերակշիռ մասը  աշակերտներ էին, այստեղ ավելի շատ մեծահասակներ են։

Ավտոերթն ընթանում է բարձր ազդանշաններով։