Նախարարությունը հերքել է մարզերում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին տեղեկությունը

Մարզերում տիրում է հանգիստ և բնականոն մթնոլորտ՝ բացառությամբ մեկ-երկու դեպքերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մասնակիցներին հայտարարել է, թե բողոքի ակցիաներ են կազմակերպվել Չարենցավանում, Հրազդանում, Գավառում և այլ քաղաքներում` փորձելով ավելի ոգեշնչել ցուցարարներին:

Մինչդեռ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզերում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին լուրերը հերքում է։

Նախարարության հավաստիացմամբ` մարզերում տիրում է հանգիստ և բնականոն մթնոլորտ՝ բացառությամբ մեկ-երկու դեպքերի: