ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Ժամը 18։00–ի դրությամբ Ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման են ենթարկվել 233 քաղաքացի։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Նշենք, որ այսօր ժամը 15։30 դրությամբ բերման ենթարկվածների թիվը կազմում էր 183 քաղաքացի, ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ էր բերվել 107 ցուցարար:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում ցույցեր ու երթեր են ընթանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ՝ «Իմ քայլը» շարժման նախաձեռնությամբ և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։