Նոր նշանակում կառավարությունում

Կառավարության կազմում 6 նախարար կշարունակեն աշխատել իրենց նախկին պաշտոններում։ Վերանշանակվել է Դավիթ Տոնոյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում վերանշանակվել է Դավիթ Տոնոյանը։

Մինչ այդ իրենց նախկին պաշտոններում արդեն վերանշանակվել էին կառավարության 5 անդամներ` պաշտպանության, տարածքային կառավարման և զարգացման, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, արտաքին գործերի նախարարները։

11 նախարարական աթոռներ դեռ սպասում են իրենց նոր տերերին։